Սեռական կյանք
Սեքսուալ պարծենկոտությունն ու սեռական խանգարումները
Յուրաքանչյուր հասարակություն ունի իր իսկ ավանդույթներից և մտակաղապարներից ծնված «լեգենդներ», որոնց տրվելով` տղամարդիկ իրենց սեռականության հանդեպ ձևավորում են այնպիսի սպասումներ, որոնք, ավաղ, չեն համապատասխանում իրականությանը և հետագայում կարող են սեռական տարբեր խանգարումների պատճառ դառնալ:
Մեզ մոտ շատ տարածված է այն կարծիքը, թե իբր կնոջը սեռական հաճույք պարգևելու մենաշնորհը պատկանում է տղամարդուն: Մինչդեռ գիտական հետազոտությունները վկայում են, որ սեռական հաճույք վերապրելու կնոջ կարողությունը մեծապես կախված է հենց կնոջից: Այսպես, եթե կինն ունի որևէ ներանձնային կոնֆլիկտ, հոգեսեռական զարգացման շեղում, սեքսուալ «ես»-ի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նյարդային, հորմոնային խանգարումներ, տեղային բորբոքային երևույթներ, ապա ոչ մի տղամարդ (նույնիսկ սեքսուալ ուժեղ խառնվածքի) ի վիճակի չէ նման կնոջը սեռական հաճույք պատճառել:
Եթե բժշկական օգնության շնորհիվ վերականգնվում է կնոջ զգայունությունը, գրգռունակությունը կամ հեշտանք ապրելու կարողությունը, ապա այս դեպքում անինքնավստահ և ինքնաքննադատման հակում ունեցող տղամարդկանց համակում Է մտավախությունն ու կասկածը` կապված կնոջ հավատարմության հետ.«Եթե նա արդեն գիտի` ինչ է սեռական հաճույքը, ապա ինչ կլինի, եթե ես մի օր չկարողանամ բավարարել նրան»: Ահա սա էլ հաջորդ, ոչ պակաս տարածում գտած կարծիքը: Ամուսինն ընկնում է մտորումների գիրկը, երբեմն նույնիսկ հայտնվում դեպրեսիայի մեջ: Իրականում, սեռականապես բավարարված կինը երբեք չի մտածի զուգընկերոջը փոխելու մասին: Եվ եթե չլինեն տղամարդու նմանատիպ մտավախությունները, ամուսինները կապրեն երջանիկ և նորմալ սեռական կյանքով:

Տղամարդիկ երբեմն հպարտանում են իրենց սեռական օրգանի մեծության չափով և պնդության աստիճանով, քանի որ տարածված է այն կարծիքը, թե իբր դրանք կնոջը սեռապես բավարարելու և որպես տղամարդ կայանալու կարևոր չափանիշներ են, սակայն բազում կանայք սեռական հարաբերության ժամանակ ամենաքիչը կարևորում են հենց բուն սեռական ակտը: Նրանց համար ավելի մեծ նշանակություն ունի սիրային նախերգանքը, տղամարդու հուզական ակտիվությունը, ուշադրությունը և ընդհանրապես առօրյա հոգատար վերաբերմունքն իր հանդեպ: Եվ իրոք, գիտականորեն ապացուցված է, որ կնոջ սեռականությունը հիմնականում պայմանավորված է հոգեբանական գործոններով, քան ֆիզիկական չափանիշներով (սեռական անդամի չափ, պնդություն, սեռական հարաբերության տևողություն): Ցավալի է, բայց իրական նաև այն հանգամանքը, որ կանայք իրենց սեռական գրավչությունը կապում են տղամարդու` իրենց հանդեպ դրսևորած հետաքրքրության հետ: Եթե ամուսնու կողմից նվազում են անցյալում եղած սեռական ցանկության նշանները, կինն ընկնում է տանջալից մտորումների գիրկը.«Ես այլևս դադարել եմ նրան հրապուրել և կորցրել եմ իմ երբեմնի գրավչությունն ու գեղեցկությունը, հիմա նա ամենայն հավանականությամբ գտել է երիտասարդ սիրուհի»: Իսկ իրականում տղամարդու սեռական ցանկության նվազումը հնարավոր է, որ բացարձակապես կապ չունենա կնոջ գրավչության հետ, այլ բխի հենց իր` տղամարդու սոցիալական, հոգեբանական կամ գուցե նաև կենսաբանական խնդիրներից: Եվ եթե տղամարդը ժամանակին վերականգնի իր սեռական կարողությունը, չի խորանա նաև իր ու կնոջ միջև առաջացող միջանձնային անդունդի սպառնալիքը: Մինչդեռ կա հոգեբանական այնպիսի մի երևույթ, երբ կնոջ կպչուն բնույթի մտավախություններն իրականացվում են տղամարդու կողմից:
Ի վերջո, տղամարդիկ ռոբոտներ չեն, իսկ սեռական ակտը մեխանիկական գործընթաց չէ, և հնարավոր է նրանց մոտ էլ սեռական ցանկությունը պարբերաբար նվազի, կամ այնպես պատահի, որ նա չգոհացնի կնոջը: Դա միանգամայն բնական է և հատկանշական բոլոր տղամարդկանց:
Ինչ վերաբերում է տարիքային փոփոխություններին, տարածված է այն կարծիքը, թե իբր տարիքի հետ տղամարդը կորցնում է պոտենցիան: Իրականում պարզապես նվազում է սեռական ցանկությունը, ի տարբերություն երիտասարդ տարիքի` սեռական ցանկությունը ոչ հաճախակի է առաջանում: Կարևոր է դառնում ոչ թե սեռական հարաբերությունների քանակը, այլ բովանդակությունը, մինչդեռ էրեկցիայի հետ կապված որևէ խնդիր առաջանում է ավելի ուշ տարիքում, եթե, իհարկե, բացակայում են այլ հիվանդություններ: Հետևաբար, հարգելի տղամարդիկ, հետևեք ձեր առողջությանը, վարեք ակտիվ կյանք, մի չարաշահեք ալկոհոլն ու ծխախոտը և անպայման տեղեկացված եղեք տղամարդու սեռականության շուրջ պտտվող «լեգենդների» բացասական ազդեցությանը:
06.07.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ